Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 ապր 2022 10:00

30 տարվա պայքարի զրոյացում` Բրյուսելում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի, Արցախում բնակվող հայերի մասին հիշատակումներ չկան: Ըստ ծնունդով արցախցի, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ այդ հանգամանքը 30 տարիների պայքարի զրոյացում է նշանակում:


«Մարդիկ 1988-ից շարժում են սկսել, հողը պաշտպանելու համար 1991-ին զենք վերցրել, անկախություն են հռչակել: 30 տարիներին արցախահայությունն ապահովել է Հայաստանի անվտանգության իր բաժինը, իսկ հիմա Արցախի մասին խոսք անգամ չկա»:


Պողոսյանը չի բացառում, որ կողմերի միջեւ կարող է անգամ բանավոր համաձայնություն եղած լինի, որ Արցախ, կարգավիճակ, եզրույթները չեն հիշատակում: «Իսկ եթե դա այդպես է,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Պողսյանը,- ապա նշանակում է, որ Հայաստանի գործող իշխանությունները սպասարկում են Ադրբեջանի շահերը»:


Հայտարարության մեջ ԵԱՀԿ Միսկի խմբի մասին նույնպես որեւէ նշում չկա, դա էլ, ըստ մեր զրուցակցի, նշանակում է հրաժարվել խոսել Արցախի կարգավիճակից: Այս ամենը, վստահ է նախկին պատգամավորը, Ադրբեջանի ճնշումներն են, ու բոլորիս պետք է դաս լինի, որ խելքի գանք: «Կա՛մ այնպես անենք, որ գլխավոր բանակցողը գիտակցի ու հեռանա, կա՛մ եթե անգամ օտար երկրները Արցախի մասին բանաձեւ ընդունեն, ապա հասկանան՝ դա ո՛չ կյանքի կոչվելու, ո՛չ էլ աշխատելու է»,- եզրափակում է Թեւան Պողոսյանը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր