Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև          Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները       Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»    

08 ապր 2022 12:49

Օբաման, ով համարյա ոչինչ չի արել, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի,սակայն Էրդողանն արել է շատ ավելին, ուստի նա էլ է արժանի դրան

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կողմ են, որ իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը կարգավորելու ջանքերի համար, ուրբաթ գրել է Hürriyet թերթը: 


Հրատարակության տվյալներով՝ այս հարցը բարձրացվել է ԱԶԿ գործկոմի նիստում:


«Մեր նախագահին պետք չէ Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց եթե ժամանակին այն շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, ապա այն ջանքերի համար, որ Էրդողանը գործադրում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, մեր նախագահը պետք է արժանանա Նոբելյան մրցանակի»,-ասել է իշխող կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սունայ Քարամաքը։


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությանը։


«Օբաման, որը, ըստ էության, ոչինչ չի արել, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի միայն պաղեստինյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի համար»,- ասել է նախարարը՝ հասկացնելով, որ այս մրցանակը խորհրդանշական է։


«Սակայն մեր նախագահն արել է շատ ավելին, ուստի նա արժանի է Նոբելյան մրցանակի»,- Չավուշօղլուիի խոսքերն է մեջբերում թերթը։


«Եթե նույնիսկ մեկ արևմտյան առաջնորդ Էրդողանի չափ ջանք գործադրի (ճգնաժամը կարգավորելու համար), նա կդառնար Նոբելյան մրցանակի գլխավոր թեկնածուն: Ուրեմն ինչու Էրդողանը չի կարող դառնալ թեկնածու»: - նշել է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։


68-ամյա Էրդողանը նախկինում բազմիցս ասել է, որ կհրաժարվի Խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր