Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 ապր 2022 10:17

«Դա Լավրովի ընկալումն է․ հայկական կողմի շահերից է բխում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը որևէ կերպ հարցականի տակ չդնելը»․ Աղաջանյանն արձագանքել է Լավրովին

Մինսկի խմբի եռանախագահությունը չեղարկելու մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին ես տեղեկություն չունեմ, և եթե ՌԴ ԱԳ նախարարն էլ նման հայտարարության մասին չի խոսել, հետևաբար, խոսքը գնում է վերջինիս ենթադրության մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանն, ըստ որի Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում և չեղարկել են համանախագահների «եռյակը»։

«Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից, բնականաբար, թերևս անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել»,- ասել է Աղաջանյանը։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ ռուսական կողմից կան դրական ազդակներ և պատրաստակամություն՝ շարունակելու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով աշխատանքները։

«Նույն պատրաստակամությունը, ըստ էության, առանձին շփումներում ստացել ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ մեր գործընկերներից։ Վերջիններիս կողմից, այնուամենայնիվ, ընդգծվել է, որ այս ժամանակահատվածը որոշակի դժվարություններ և բարդություններ է ստեղծում իրենց ռուս գործընկերոջ հետ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից։ Ենթադրում եմ, որ նույն խնդիրը հակառակ կողմում ևս հնարավոր է, որ լինի։ Այսինքն, այս գերլարված իրավիճակում տրամաբանական է և բնական է, որ Մինսկի խմբի՝ օր առաջ կամ ժամ առաջ վերագործարկումը և նույն տեմպերով ու որակով աշխատանքը դժվար է պատկերացնել»,- հավելել է Աղաջանյանը։

Հիշեցմանը՝ Լավրովը հայտարարել է եռյակը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ընդհանրապես չեղարկելու մասին, Աղաջանյանն արձագանքել է․«Դա Լավրովի ընկալումն է»։ Արևմուտք-ՌԴ լարվածության ֆոնին Աղաջանյանը «նմանատիպ ընկալումները» հնարավոր է համարել։

«Այստեղ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի և հայկական կողմի շահերից է բխում որևէ կերպ հարցականի տակ չդնելը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, և սրա համար բոլոր հիմքերը կան՝ հաշվի առնելով առանձին-առանձին գործընկերների հետ մեր շփումները։ Հայկական կողմը հեռու է այն մտքից, որ ՄԽ համանախագահության ձևաչափը կորցրել է իր գործունակությունն ու ակտուալությունը, և հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ձևաչափով վերստին սկսվեն ու շարունակվեն այն բանակցություները, որոնք ավարտվել են պատերազմից հետո»,- հայտարարել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր