Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

09 ապր 2022 12:00

Գյուղը թերակղզու է նմանվել՝ երեք կողմից ադրբեջանցիներն են,երբ ուզեն, կարող են շրջափակել ու վերցնել գյուղը

Խոզնավար գյուղի հարակից բարձունքներում, որոնք այժմ ադրբեջանցիների վերահսոկղության տակ են, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, տենխիկա են աշխատեցնում։ Այս մասին Tert.am-ին  հայտնեց Խոզնավարի նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը։

«Անմիջապես գյուղից տեսանելի չէ, թե կոնկրետ ինչ են անում, բայց հստակ նկատելի է, որ շարժ կա՝ դեռ անցած ամառվանից սկսած։ Իրենք մեզ չեն կարող մոտենալ, որովհետև բարձունքի վրա են գտնվում, բայց տևական ժամանակ է ամրացնում են իրենց խրամատները»։

Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին, Գրիգորյանն ասաց․

«Ասում են՝ պետք է հայելային հետ քաշվեն, այսինքն, եթե մերոնք հետ քաշվեն, նույնն էլ իրենք պետք է անեն, բայց արդյո՞ք իրենք հետ կգնան, եթե գնալու լինեին, մինչև հիմա գնացած կլինեին»։

Գրիգորյանը ասաց, որ ադրբեջանցիներին անցած տարածքները արոտվայարեր են եղել, որոնց կորուստը մեծ վնաս է հասցրել գյուղացիներին։

«Իրենց անցած տարածքներում և՛ արոտավայրեր կան, և՛ մշակման ենթական հողեր, և՛ խոտհարքեր, եկել, ասում են՝ դրանք մերն են։ Մինչև հիմա անասուններին արածեցնելու տեղ չկա, կապի տակ են անասունները։ 250 հա տարածքը իրենց վերահսկողության տակ է, ո՛չ իրենք են օգտագործում, մշակում, ո՛չ մենք։  Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, նմանվել է թերակղզու։ Ցանկացած պահի, Աստված չանի, բայց երբ ուզեն, կարող են շրջափակել ու վերցնել գյուղը։ Մի ճանապահ կա գյուղից դուրս եկող, դա էլ իրենց նշանառության տակ է, դիտակետը սարի գլխին է ուղիղ՝ 500-600 մ հեռավորության վրա, օդային հեռավորությամբ ավելի քիչ։ Գյուղում մի տարածք ունենք, որ կոչել ենք «4-րդ բրիգադ»՝ դեռ խորհրդային ժամանակների սկսած,   ասում են՝ դա էլ է մերը, չգիտեմ՝ ինչ կլինի»։

Խոզնավարի նախկին համայքնապետը անդրադարձավ նաև Տաթև-Աղվանի ճանապարհին՝ նշելով, որ այն իրեն չի արդարացնում, քանի որ ճանապարհը նեղ է և բազմաթիվ դժվարություններ են առաջանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր