Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 ապր 2022 13:41

ՀԱՊԿ-ի ապտակը Հայաստանին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ցանկացած անդամի, մասնավորապես՝ Բելառուսի վրա հարձակումը, հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման։ Նա նաև հայտնել է հանրապետությանը բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։


«ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա հարձակումն, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման։ Այստեղ բացարձակ փոխադարձ աջակցություն կա։ Սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել»,- «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախօրեին ասել է Պեսկովը։


Այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տվել հայ հանրության մեջ։ Բոլորն են հիշում արցախյան 44-օրյա պատերազմում ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ անդամ պետությունների վարքը, իսկ այդ կառույցի որոշ անդամներ անթաքույց աջակցություն էին հայտնում Ադրբեջանին։ Փաստացի, ՌԴ իշխանությունները՝ ի դեմս Պեսկովի, ապտակ են հասցնում Հայաստանի իշխանություններին, պարզ բացատրում, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը չունի այն կշիռն ու արժեքը, ինչ ունի Բելառուսը։ Կամ էլ՝ հասկացնում են, թե ՀԱՊԿ-ում Հայաստանին հավասարազոր և ազդեցիկ անդամ չեն համարում։


Կարելի է, իհարկե, տվայտվել Պեսկովի հայտարարության տողատակերի վերաբերյալ, փորձել արդարացումներ կամ մեղադրանքներ գտնել, սակայն փաստ է, որ 2018 թվականի իշխանափոխությունից և 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կորցրել է իր միջազգային հեղինակությունը, հայտնվել աութսայդերի դերում։ Եվ այդ վիճակը շարունակվելու է այնքան, քանի դեռ Հայաստանի ղեկին փաշինյանական վարչախումբն է։ Նեղանալ պեսկովներից չարժե, պետք է նեղանալ սեփական վարքից, որ Հայաստանում իշխանության ղեկին դեռ հանդուրժում ենք Նիկոլ Փաշինյանին։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր