Ուկրաինայում ռազմական գործողությունների համար պատասխանատու կլինի Սիրիայում պատերազմի փորձ ունեցող գեներալը

Փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժած զորամիավորումերի միջև շատ վատ համակարգում է եղել, հայտնում է BBC-ի աղբյուրը։ «Կոնկրետ այս հրամանատարը մեծ փորձ ունի Սիրիայում ռուսական գործողությունների հետ կապված, ուստի մենք ակնկալում ենք, որ ընդհանուր հրամանատարությունն ու վերահսկողությունը կբարելավվեն»,- ասել է աղբյուրը։ Նա նաև նշել է, որ բանակցությունները կարող են ռազմական գործողություններից առաջնահերթ լինել, որպեսզի Կրեմլը կարողանա որոշակի առաջընթացի մասին հայտնել մայիսի 9-ին ընդառաջ, երբ Ռուսաստանը տոնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր հաղթանակը։
Ըստ BBC-ի աղբյուրի, եթե Ռուսաստանը չփոխի ռազմական մարտավարությունը, որը մինչ այժմ խանգարում էր զորքերին մարտադաշտում նկատելի հաջողությունների հասնել, ապա նույնիսկ նրանց թվային գերազանցության դեպքում ուկրաինական զորքերը կշարունակեն արդյունավետ դիմակայել Ռուսաստանին, քանի որ գործում են շատ ավելի խելացի, նրանք ավելի լավ են մանևրում և կարողանում են անսպասելի հարվածներ հասցնելու։