Արտակարգ դեպք Արարատում, «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված զամբյուղից 2 աշխատակիցներ վայր են ընկել          Մեր թիմում կան վարչապետի բազմաթիվ թեկնածուներ, իմ գնահատմամբ 5-6 ֆավորիտներ       Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000$ վերցնես, հոդված ծախես    

09 ապր 2022 17:00

Վլադիմիր Ժիրինովսկու իրերը հանվել են վաճառքի

Համացանցում բազմաթիվ գովազդներ են հայտնվել ապրիլի 6-ին մահացած Լիբերալ-ժողովրդական կուսակցության  առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու տարբեր իրերի վաճառքի մասին։ Դրանց մեծ մասը հրապարակվել է Avito ծառայությունում։

Այսպիսով, մարդիկ սկսել են վաճառել քաղաքական գործչի գրքերը` նրա ինքնագրով կամ պարզապես թղթի վրա մնացած ինքնագրերով։ Այս լոտերի գինը սկսվում է 20 հազար ռուբլուց և հասնում 250 հազարի։

Բացի այդ, մոսկվացիները պատրաստ են վաճառել քաղաքական գործչի այցեքարտերը։ Միջին հաշվով, մեկ կտորը կարժենա 10-15 հազար ռուբլի: Գովազդային ծառայությունում կարելի է գտնել առաջարկներ Ժիրինովսկու անձնական իրերի վաճառքի համար՝ շապիկներ և ջինսեր, կոստյումներ, ժամացույցներ և շատ այլ իրեր: Որոշ լոտերի գները հասնում են մեկ միլիոն ռուբլու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր