Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 ապր 2022 17:28

Կասկածներ ունենք, որ արտադրվում է կենսաբանական զենք.Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ ընդդեմ բիոլաբորատորիաների գաղտնի գործունեության

«Հայաստանի Հանրապետությունը փորձադաշտ չէ», «հայ մարդը փորձարկման նմուշ չէ»։ Այսպիսի կարգախոսներով այսօր ընդդեմ բիոլաբորատորիաների գաղտնի գործունեության բողոքի ակցիա անկացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, որը կազմակերպել են «Ընդդեմ բիոլաբորատորիաների գործունեության» նախաձեռնությունը։

«Հավաքվել ենք այստեղ ներկայացնելու մեր պահանջները, մոտեցումներն այն առումով, որ Հայաստանում կենսաբանական զենք չպետք է լինի։ Վերջերս ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից հայտնաբերվեցին կենսաբանական «լաբորատորիաներ», որտեղ արտադրվում էր կենսաբանական զենք։ Որոշ երկրների կողմից աշխարհաքաղաքական նկրտումները բավարարելու համար էին, ըստ էության, արտադրվում այդ կենսաբանական զենքերը։

Մինչ այդ  բոլորն էլ կարծում էին, որ դրանք կենսաբանական լաբորատորիաներ են, որևէ մեկը չէր մտածում և եթե չբացահայտվեր, որ  այդտեղ արտադրվում է կենսաբանական զենք»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով, հիմա Հայաստանում ևս գործում են կենսաբանական լաբորատորիաներ. «Կարծեմ՝ 12, որից երեքը Երևանում, մնացածը շրջաններում։ Կասկածներ ունենք, որ արտադրվում է կենսաբանական զենք։ Պահանջը հետևյալն  է՝ խնդրել պատասխանատուներին  թույլ տալ միջազգային մոնիթորինգ։

Եթե մղումներն արդար են, եթե իրապես կենսաբանական լաբորատորիաներ են, գործունեության մեջ որևէ խնդիր չենք տեսնում, բայց բանն այն է, որ թե իշխանությունները, թե  այդ լաբորատորիաների տարբեր շահառուներ պարբերաբար խոչընդոտում են, որ այդտեղ չանցկացվի միջազգային մոնիթորինգ։

Պետք է պարզել՝ արդյո՞ք այդ լաբորատորիաների մղումներն արդար են, Հայաստանում ևս կենսաբանական զենք չի արտադրվում, թե՞ արտադրվում է։ Եթե արտադրվում է, պետք է արժանանա հանրային մեծ պարսավանքի, փակվեն լաբորատորիաները, դրանք Հայաստանում տեղ չպետք է ունենան»։

Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին ԱՄՆ դեսպանատուն՝ ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները։

«Ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատուն, քանի որ, ամենայն հավանականությամբ, Պենտագոնն է ֆինանսավորում այդ լաբորատորիաների գործունեությունը»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ պատրաստ են գնալու մինչև վերջ, ոչ մի խոչընդոտ իրենց չի կարող կանգնեցնել։

«Մեր պայքարն արդար է, դուրս ենք եկել մեր երկրի բնակիչների առողջության համար, որպեսզի մեր երկիրը չթունավորեն»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր