Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան          1 տարեկան երեխայի uպանության փորձ կատարած խորթ մայրը 2 ամսով կալանավորվել է       Իրանի հարավում նավթագազային ենթակառուցվածքներին հարվածի պատասխանը չի ուշացել․ Վարդան Ոսկանյան    

12 ապր 2022 10:00

Հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ. վախեցած են, որ այսպիսի աննախադեպ հետաքրքրություն էր նաեւ Սեւ լճի տարածք ադրբեջանցիների ներխուժման օրերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․


Վերջին օրերին տեղացի եւ եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ։ Անցած շաբաթ ՔՊ-ականների հետ մարզ էին այցելել Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները, այս շաբաթ-կիրակի ՔՊ-ական պատգամավորներն էին Սյունիքում եւ քաղհասարակության սորոսական թեւի ներկայացուցիչները՝ Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան։


Իսկ երեկ էլ եռօրյա այցով Սյունիքում էին գտնվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։ Այցը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Այն ներառում է այցելություն Կապանի, Գորիսի, Վերիշենի կանանց ռեսուրսային կենտրոններ։ Այս հանդիպումներին նախատեսվում է նաեւ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ներկայությունը։


Սյունիքում վախեցած հիշում են, որ մարզի նկատմամբ այսպիսի աննախադեպ հետաքրքրություն էր նաեւ Սեւ լճի տարածք ադրբեջանցիների ներխուժման օրերին։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր