Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

12 ապր 2022 12:33

Տեսանյութ.Պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումները, սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը, նրանց քայլերը հղի են լուրջ վտանգներով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջում է վերանայել այն սկզբունքներն ու այն աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև.


«Պահանջում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի խաղաղության գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ: Պահանջում եմ կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները, որովհետև մենք պատասխանատու ենք Հայաստանի ժողովրդի առջև, ժողովուրդը մեզ տվել է մանդատ ու ասել է՝ գնացեք ու ապահովեք խաղաղություն հարևանների հետ: Մենք արկածախնդիր որևէ քաղաքական թիմի կամ արկածախնդիր որևէ ղեկավարների չպետք է թույլ տանք խաղան ՀՀ անվտանգության հետ»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:


Նա նաև մեղադրանքներ հնչեցրեց խորհրդարանական ընդդիմության հասցեին՝ հայտարարելով, որ նրանց քայլերը հղի են լուրջ վտանգներով.


«Սա ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված խաղաղության օրակարգը ամրապնդելուն, տորպեդահարման ակտիվ փորձ է, որն իրականացվում է ադրբեջանական համապատասխան ուժերի հետ համագործակցությունը ապահովելու նպատակով»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր