Հայաստանում դոլարն արժեզրկվում է աննախադեպ աստիճանի, ինչո՞վ է դա պայմանավորված

Ֆինանսական փորձագետների կարծիքով դոլարի կտրուկ էժանացումը պայմանավորված է այդ նույն դոլարի պահանջարկի կտրուկ նվազմամբ Ռուսաստանում: Բանն այն է, որ ռուսական այն ընկերությունները/հիմնականում վառելիքահումքային ոլորտի/, որոնք իրենց ապրանքը վաճառելուց հետո իրենց եկամուտի 80 տոկոսը դոլարով, կամ եվրոյով պիտի պարտադիր վաճառեն ռուսական բորսայում, հայնտնվել են դժվարին վիճակում: Քանզի պարզվել է, որ ռուս ներկրողների մոտ այլևս դոլարի կամ եվրոյի պահանջարկը կտրուկ նվազել է: Քանի որ իրենց առաջ փակվել են արևմտյան շուկաների մեծ մասը: Որի արդյունքում դոլարի պահանջարկը ռուսական շուկայում կտրուկ նվազել է: Ռուսաստանում ռուբլու խիստ արժևորում թույլ չտալու համար, նույնիսկ վերացրեցին 12 տոկոսանոց կոմիսսիաները, բորսայում դոլար գնելու համար: Ավելին, օրերս Ռուսաստանի ԿԲ-ը տոկոսադրույքը 20-ից իջեցրեց մինջև 17 տոկոսի չափով: Սակայն փորձագետների կարծիքով նույնիսկ այդ պարագայում ռուբլու արժևորումը հնարավոր չի լինի կանգնեցնել: Ինչը, ըստ նրանց, կարող է ազդել Ռուսաստանի բյուջեի հավաքագրման վրա:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ռուսական շուկայում արմատական փոփոխության արդյունքն իր ազդեցությունն է թողել նաև մեր վրա:
Հայաստանում արտաքին ներդրումները չեն աճել, արտահանումն չի աճել, սակայն դոլարն արժեզրկվում է աննախադեպ աստիճանի, ինչը վկայում է այն մասին, որ սույն գործընթացը կարող է ոչ թե ժամանակավոր բնույթ կրել, այլ շարունակական լինել, որի արդյունքում Հայաստանի տնտեսության դոլարիզացման աստիճանը կարող է էապես նվազել:
zham.am