Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող          «Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ       Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ իրավիճակը երկրի ներսում կարող է վերածվել քաոսի    

13 ապր 2022 17:34

Վաշինգտոնը հեռահար զենք կտրամադրի Ուկրաինային, որը թույլ կտա հարվածել ՌԴ-ի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայաններին

ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային միջին հեռահարության սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին։ Այս մասին, ըստ Ամերիկայի ձայնի, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը։

«Այո, մենք կշարունակենք դիտարկել այն միջոցների տեսակները, որոնք ուկրաինացիները խնդրում են՝ նրանց մի փոքր ավելի մեծ տարածություն և հեռավորություն տրամադրելու առումով», ասել է Հիքսը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է զենք մատակարարել Կիևին, որը թույլ է տալիս հարվածել Ռուսաստանի՝ մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայաններին:

«Քանի դեռ այդ փաթեթները չեն հրապարակվել, ես չէի ցանկանա առաջ անցնել մեր նախագահական որոշումներից: Այնուամենայնիվ, մենք շատ արագ առաջ ենք մղում այդ փաթեթները: Եվ կարծում եմ, որ առաջիկա օրերին դուք ավելի շատ բան կտեսնեք», – ասաց Հիքսը:

Այդ կապակցությամբ փոխնախարարին հարցրել են, թե արդյոք նրա խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել Ուկրաինային ավելի հեռահար զենք մատակարարելու հնարավորությունը, քան մինչ այժմ փոխանցվել է։

«Պատասխանը՝ այո», ասել է Հիքսը:

Բացի այդ, նա հաստատել է, որ ամերիկյան կողմը կշարունակի Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկատվություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր