Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար          Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա       4 բարձրաստիճան հոգևորականների եպիսկոպոսական ձեռնադրման արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռում    

14 ապր 2022 16:15

Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք կտոր-կտոր.Հիմա մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին

«Էլի Ավագ ուրբաթ, էլի Աստվածաշունչ․ ասում ա՝ պիտի նայես, պիտի նայես և պիտի չտեսնես, պիտի լսես, պիտի լսես և պիտի չիմանաս․․․ Հերիք ա, էսքան նայել ենք, եկեք տեսնենք, էսքան լսել ենք, եկեք իմանանք, որովհետև հիմա մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը և Արցախը ընդամենը հողակտորներ չեն։ Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է։ Էս ենք մենք ուզում»,- նշեց նա։

Մեզ ասում են Շուշին հանձնել ենք, ո՛չ պատերազմը Շուշիի համար է եղել, ասում են
կանգնեցնեիք պատերազմը, ինչու մենք չէինք մտածո՞ւմ, կամ ասում են՝ կանխեի՛ք, առանց


Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, նրանք կանգնել են այս իրավունքի համար՝ Ղարաբաղը


չհանձնելու հնարավորության համար։ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր