Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան          Պահանջում ենք անհապաղ հրապարակել Խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը       Ադրբեջանի հետ համաձայնագրում չկա «միջանցքի» նաև ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ դրույթ    

15 ապր 2022 10:00

Պարտվողական թեզեր պաշտպանողներն ավելի համարձակ են դարձել ու անվախ. Գլխավոր դերերում Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո իշխանական թիմից ոմանք ընդվզեցին` հրաժարականներ տվեցին, մանդատներից հրաժարվեցին, ապա այսօր ՔՊ-ական կառավարությունում եւ խորհրդարանում գեթ մեկը չհայտնվեց, որն առարկեր Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպաներ Արցախն ու հայկականությունը:


Երկու օր շարունակ ուսապարկերի խմբակցությունը մեկ մարդու պես լուռ լսում է Փաշինյանի հակահայկական թեզերը, շատերը ելույթի ընթացքում գլխով հավանության նշաններ են անում, իսկ գլխավոր դերերում ԱԺ առաջին շարքերում նստած Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են, որոնք Փաշինյանի ամեն բառից հետո, ի նշան հավանության, գլուխներն այնպես են խոնարհում, որ հասնում են սեղաններին։


Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից հետո էլ է երկրում իրավիճակ փոխվել` հասարակությանը հաշտեցրել են նվաստացած վիճակի հետ, իսկ պրոադրբեջանական, պարտվողական թեզեր պաշտպանողներն ավելի համարձակ են դարձել ու անվախ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր