էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը    

15 ապր 2022 16:20

Արցախում հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին վերաբերող օրենքում փոփոխություն է կատարվել

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված ևս մեկ փոփոխություն վերաբերում է հաշմանդամության զինվորական կենսաթոշակներին։


Մինչև սույն թվականի ապրիլի 9-ը գործող օրենքի համաձայն՝ զինծառայության ժամանակ առաջացած հիվանդության կամ ստացած խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո՝ 5 տարվա ընթացքում։ Օրենքում կատարված փոփոխություններով վերացվել է նշված 5 տարվա սահմանափակումը և սահմանվել, որ եթե նշված պատճառով նախկինում մերժվել է անձին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու դիմումը, ապա այն կնշանակվի՝


1) 2022 թվականի ապրիլի 9-ից, եթե մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կրկին ներկայացվի դիմում.
2) դիմելու օրվանից, եթե դիմումը կրկին ներկայացվի 2023 թվականի հունվարի 1-ից հետո։
Կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքները մեղմելու նպատակով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունը վերաբերում է 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի վճարումը դադարեցված անձանց կենսաթոշակներին։
Եթե այդ անձանց կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու կամ լիազորագրով կենսաթոշակի վճարման ժամկետը լրանալու կամ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձի կողմից սահմանված ժամկետում բանկ չներկայանալու հիմքով, ապա կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմելու կամ լիազորագիր ներկայացվելու դեպքում, ընդ որում՝ կենսաթոշակը կվճարվի նաև կենսաթոշակ չստացած ամբողջ ժամանակահատվածի համար։
– Սահմանվել է նաև, որ եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածի հաստատման մասին նախարարության կազմում գործող ստաժ սահմանող հանձնաժողովի որոշումը, ապա նրան կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի ամբողջ գումարը՝ սկսած 2020 թվականի հոկտեմբերի 1-ից։


Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 047-94-45-19 կամ 114 հեռախոսահամարներով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր