Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

16 ապր 2022 12:18

ԱԱԾ տնօրենը Փաշինյանի հրահանգով Արայիկ Հարությունյանին որոշակի «մեսիջներ» է հղել, ճնշո՞ւմ են նրան

Past.am-ի տեղեկություններով, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օրերս հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Թե որն է եղել հանդիպման նպատակը, ճշտել չհաջողվեց, սակայն Արցախում մտավախություններ կան, որ ԱԱԾ տնօրենը Փաշինյանի հրահանգով Արայիկ Հարությունյանին որոշակի «մեսիջներ» է հղել, այդ թվում՝ «կոմպրոմատների» տեսքով, և ԱՀ նախագահի հանդեպ հնարավոր ճնշումների առումով Ստեփանակերտում հստակ ռիսկեր են տեսնում:

Սա՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Արցախի նախագահը ինչ-որ չափով կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»: Ի դեպ, Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ տեղում նշյալ այցի հետ են կապում նաև այն հանգամանքը, որ չնայած Արայիկ Հարությունյանի կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կողմ է քվեարկել ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությանը, սակայն այդ խմբակցության պատգամավորների ելույթները այն սուր ու հասցեական շեշտադրումները չեն ունեցել, որ, մեր հավաստի տեղեկություններով, ի սկզբանե նախատեսված է եղել: Արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր