Թող իրենց հունաստանները ցույց տան, որ մեր հաշվին տժժում են.Աղջիկների շրջապատում տարածած նկարներս փաստում է՝սրանք վերջացած են          Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է       Ադրբեջանական բանակը մեր սահմաններում է, ե՞րբ եք տեսել, որ բանակը համոզելով դուրս գա, եթե եկել ու կանգնել է    

16 ապր 2022 11:24

Որտե՞ղ են կենսաթոշակների գումարները, հաշիվներից գումար է պակասել. «Պետությունը նրբորեն մտել է քո գրպանը»

Երեկվանից քաղաքացիներն ահազանգում են՝ կենսթոշակների գումարներն արդեն երկրորդ եռամսյակն է պետությունը տանում է, իրենց հաշիվներից գումար է պակասել։


«Երկրի իրական վիճակը ավելի ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ նկատում ես, որ արդեն որերորդ եռամսյակն է պետությունը նրբորեն մտնում է քո գրպանը իր խնդիրները լուծելու համար...


Բա Սերժի ժամանակ ինչի՞ թալանը կենսաթոշակային հաշվին չէր հասնում»,-գրել է Դավիթ Հայրապետյանն ու կցել իր կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվությունը։ 





Գրառման ներքո բազմաթիվ մարդիկ նշել են, որ իրենց մոտ էլ նույն խնդիրը կա, նույնիսկ պահում են արել երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մորը փոխանցած գումարից։


Գյուղատնտես Հարություն Մնացականյանը գրել է. 


«Ես գիտեմ, վերջը թոշակի եմ անցնելու ,բանից պարզվելու ա պետությանը թոշակային տարիքում ես պիտի պահեմ էլի»։


Նա էլ է հրապարակել հաշվետվությունը։






Այս գրառման ներքո էլ բազմաթիվ քաղաքացիներ նշել են, որ իրենցից էլ մի քանի տասնյակ հազար դրամ է տարել պետությունը։


«Դու մենակ չես»,-«մխիթարել» է մեկ ուրիշն ու կցել իր հաշվետվությունը։




Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանն էլ գրում է.


«Ֆեյսբուքում երեկվանից տեսնում եմ ընկերներիս կողմից տեղադրված նկարները։ Ստուգում են իրենց կենսաթոշակային հաշիվները և հայտնաբերում, որ գումարային մեծ կորուստ են ունեցել անցյալ եռամսյակ։ Շատերը մտահոգվում են, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում տարիներ անց ոչ թե թոշակ են ստանալու, այլ` իրենք պետությանը պարտք լինելու և վարկի պես այդ պարտքը մարելու։


Անկեղծ ասած զարմանում եմ ձեր օպտիմիզմի վրա։ Այո, հենց օպտիմիզմի։
Այս իշխանության մի քանի ամիս կամ առավելագույնը տարի գոյյության դեպքում կամ ուղղակի ֆիզիկապես բնաջնջված կլինենք ու չենք հասնի կենսաթոշակային տարիքի, կամ, չգիտեմ լավագույն թե վատագույն դեպքում, որովհետև այդպես ապրելն ո՞ւմ է պետք, կենսաթոշակը, եթե իհարկե դա լինի, մանաթով կամ լիրայով կլինի։


Հ.Գ. Բայց դե երբ, հուսով եմ առաջիկա օրերին, փողոցում կամ այլ տեղերում ու ձևերով պայքար սկսվի, հանկարծ դրան չմիանաք, որովհետև դուք, գրողը տանի, այլևս քաղաքականությամբ չեք զբաղվում, կենսաթոշակայինին արդեն կողմ եք, Արցախն, Հայաստանն էլ պատրաստ եք սկուտեղի վրա թուրքին հանձնել, միայն թե ձեր տիեզերական բարձրությունից չիջնեք, ձեր սխալները չընդունեք ու չփորձեք դրանք գոնե մասնակի շտկել, հա, ու որ naxkinnere het chgan, թքած թե թուրքերն են եկել ու գալիս»։
Կատարվածի մասին ոչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ոչ էլ ֆինանսների նախարարությունը որևէ մեկնաբանություն չեն տվել։
panorama.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր