Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

18 ապր 2022 10:00

Ադրբեջանն ու Իրանն Արաքսի վրա հիդրոէլեկտրակայան են կառուցում

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու շահագործումը։ Այդ կապակցությամբ արդեն երկրորդ հանդիպումն է կայացել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Գիզ Գալասի ամբարտակում՝ Ադրբեջանի և Իրանի համատեղ տեխնիկական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ, ասվում է Իրանի Արևելյան Ադրբեջան տարածաշրջանային ջրային ընկերության տեղեկատվական պորտալում:


Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» ՀԷԿ-երի շինարարության ավարտի մասին համաձայնեցված փաստաթղթի իրականացման և անհրաժեշտ պլանային աշխատանքները շարունակելու վերաբերյալ։ Որոշվել է էլեկտրակայանների ավարտին ուղղված ներդրումների չափը, սահմանվել են կապալառուների ներգրավման պայմանները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ աշխատանքներն ավարտին հասցնելու համար կծախսվի ավելի քան 22 մլն դոլար։


Կանխատեսվում է, որ առաջիկա չորս ամիսների ընթացքում կընտրվեն կապալառուները և կսկսվեն աշխատանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր