Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

18 ապր 2022 11:17

Իրավիճակը ծայրահեղ է.Այն, ինչ անում ենք, ակցիա չէ, ռեակցիա է. Հացադուլ հայտարարած երիտասարդներ

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարելու որոշումը կայացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունից հետո։

«Որոշիչ ազդակը, որ մեզ բերել է այս քայլին, Արցախի ԱԺ հայտարարություն է։ Մինչ այդ եղել են  մտահոգություններ, հայտարարություններ, բայց, կարծում ենք, որ ամենաազդեցիկն իր նշանակությամբ ու ծավալներով այդ հայտարարությունն է»,-  լրագրողներին ասաց Արթուր Ավագյանը։

Նրա գնահատմամբ, այն շատ լուրջ հայտարարություն է ու դրան պետք է արձագանքել համարժեք։

«Բավարար չէ միայն  մտահոգությունները կիսել ընկերների հետ, փաբերում այդ մասին դատողություններ անել,  ֆեյսբուքում դատավորի  պատմուճանը հագնել, սրան դատել, նրան դատել և գնալ քնել»,- նշեց Արթուրը։

Նրա խոսքով, իրենց այս քայլը հիմնականում ուղղված է երիտասարդությանը, առանց բացառելու մնացած հայրենակիցներին, ովքեր մտահոգ են, քանի որ  ունեն մեծ պոտենցիալ, ինտելեկտ, բայց այդ ուժն այս պահին պարզապես անդորրության է տրված։ 

«Հայրենասիրությունը, հայրենիքը բացարձակ արժեք է։ Մենք մարմնավորում ենք այդ մտահոգությունը, այն հետևանքը ու արդյունքը, որ կարող է լինել այս ամեն ինչի վերջում, լինելու է  պատմության այն վատ կրկնությունը, որ մենք ունեցել ենք և ազգային ինքնության շատ լուրջ  խնդիր  է լինելու»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ այն, ինչ իրենք անում են, ակցիա չէ, ռեակցիա է, չեն պատրաստվում ինչ-որ աշխարհաքաղաքական գնահատականներ տալ, ով է սխալ, ով ճիշտ, այլ ասում են կա արարք և այդ արարքին պետք է արիական պատասխան տալ։

Նվեր Կիրակոսյանը նախ խնդրեց, որ քիչ շահարկել իրենց՝ պատերազմի մասնակից լինելը, ինչն իրեն միայն բարոյական իրավունք է տալիս ինչ-որ հարցերի շուրջ բարձրաձայնել իր դիրքորոշումը. «Եկեք խոսենք՝ որպես մտահոգության մարմնավում։ Մենք հացադուլ ենք հայտարարել, որն ուղղված է երիտասարդությանը։ Իմաստն այն է, որ թմբիրից դուրս գան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին պետք է լինի համարժեք ռեակցիա։ Մեր կարծիքով,  իրավիճակը ծայրահեղ է»։ 

Արթուր Ավագյանն ասաց, որ այս իշխանություններն ու իրենց  համալիր գործունեությունը հակասում է իրենց մտահոգություններին, բայց իրենց նպատակը երիտասարդությանն ասել է, որ պետք է համարժեք արձագանքել իրավիճակին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր