Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

18 ապր 2022 12:40

Վաղը երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու.Վանեցյանն իր ունեցած տեղեկություններն է հայտնել փաստաթղթի վերաբերյալ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի տեղեկություններով` վաղը Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ինչ-ինչ պայմանագիր է կքնվելու։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կարտարելիք այցից։
Հայտնել էինք, որ երեկ Վանեցյանն Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին էր դիմել՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նա գիշերն Ազատության հրապարակում է անցկացրել։
«Գիտեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փաստաթուղթ պետք է ստորագրվի, որը երկկողմ հարաբերություններին է վերաբերում»,-ասաց Վանեցյանը։

Նա ասաց, որ Փաշինյանից որևէ լավ սպասելիք չունի` միաժամանակ հերքելով լուրերը, թե բողոքի ակցիա է սկսել Ռուսաստանից վերադառնալուց հետո։ Վանեցյանը վստահեցնում է` ակցիան նախաձեռնել է վարչապետի` Աժ-ում հնչեցրած ելույթից հետո։
Ինչ վերաբերում է գիշերն Ազատության հրապարակում եղած իրավիճակին, Վանեցյանը նշեց, որ մարդկանց շատ ինտենսիվ հոսք է եղել, նրանց մի մասը գիշերել է այնտեղ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, որևէ միջադեպ չի եղել։ Վանեցյանը նշեց, որ մեծ քանակությամբ ոստիկաններ են եղել գիշերն այնտեղ և մինչև հիմա էլ կան։
«Ես այստեղ եմ լինելու այսօր, վաղը և՝ որքան պետք լինի։ Համոզված եմ, որ մեր շուրջօրյա բողոքի ակցիան կբերի մի իրավիճակի, երբ քաղաքացիները կհասկանան, թե իրապես ինչ է կատարվում երկրում, և կմիանան մեզ։ Մեր հիմնական նպատակն անվտանգ, ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը չխախտած մեծ հայրենիք ունենալն է` խոսքը ՀՀ-ի և Արցախի մասին է։ Իսկ դրան հասնելու համար ունենք մեկ միջոց` պարտությունների չընդհատվող անիվը կասեցնել և Նիկոլ Փաշինյանին հեռացնել»,- ասաց Վանեցյանը։

Նա հավելեց, որ իրենք վճռական են տրամադրված և որևէ տեղ չեն շտապում, այլ գործ չունեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր