Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

18 ապր 2022 19:00

Սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը.Կարծում եմ՝ առաջիկա 2-3 օրերին որոշ բաներ արդեն պարզ կդառնան նաև մեզ համար

Ուկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին։ Տեսնենք, թե ինչ ընթացք կունենա ռուսական բանակի հարձակումը։ Կարծում եմ՝ առաջիկա երկու-երեք օրերին որոշ բաներ արդեն պարզ կդառնան։

Ի դեպ, պարզ կդառնա ոչ միայն ռուս-ուկրաինական այս հակամարտության կոնտեքստում, այլև Արցախի հետ կապված զարգացումներում։ Բայց առաջ ընկնելով ասեմ՝ գրեթե վստահ եմ, որ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի։

Իսկ թե ինչ պատուհանի մասին է խոսքը կմանրամասնեմ քիչ ավելի ուշ։ Հոդվածը գրեթե պատրաստ է»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր