Դեկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքում       Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը    

19 ապր 2022 11:44

Փաշինյանը դիտավորությամբ չի կանխել պատերազմը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Զոհվածների հարազատները երեկ դատախազություն հաղորդում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ կապված նրա հայտարարության հետ․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։
Հայկ Մելիքյանի հարազատը՝ Անահիտ Մանասյանը, ասել է․ «Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել են այնպիսի ձեւակերպումներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատված համարելու, որ․․․ Փաշինյանը, նախապես պատկերացնելով պատերազմի հետեւանքները, մարդկային կորուստները, դիտավորությամբ չի կանխել պատերազմը․․․ դրդել է Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծել պատերազմական գործողություններ»։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր