Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

19 ապր 2022 13:03

Տեսանյութ.Իշխանությունը՝ տեսնելով, որ ժողովրդի մեջ հենարան չունի, պատրաստվում է քաղաքացիական պատերազմի

Եթե նման իրավիճակ չլիներ ստեղծված, վտանգներ չլինեին, կարելի էր զավեշտով ասել՝ բոլոր խաղերը խաղացինք, մնաց սարի սմբուլը. բայց  ստեղծված իրավիճակի ամբողջական իրողությունները երբ համադրում ենք, ակնհայտ է դառնում, որ այս նախաձեռնությունը իշխանական թեւի պարզապես թեթեւսոլիկ մոտեցում չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված օերնքի նախագծին, որով քաղաքացին 21 տարեկանը լրանալուց հետո կարող է ձեռք բերել քաղաքացիական զենք՝ առանց փամփուշտների սահմանափակման:

«Նրանց կողմից առաջին հայացքից անիմաստ, անօգուտ քայլերին պետք է լուրջ վերաբերվել: Դրանք բոլորը մտածված են՝ ուղղված երկիրը կործանելուն: Կարելի է հետեւություն անել, որ իշխանությունը տեսնելով, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, թույլ չեն տալու կործանել երկիրը, չունեն ժողովրդական աջակցություն, միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, ըստ էության, այս նախագիծը ազդակ է, որ պատրաստվում են քաղաքացիական պատերազմի: Իրավական հիմք են ստեղծում եւ իրենց համար ծառայած, բոլոր կարմիր գծերը հատած անձանց օրինական զինելու հնարավորություն են տալիս:

Նախկինում նախատեսված էր, որ ակոսափող զենք կարելի էր ձեռք բերել եւ ողորկափող հրազեն ունենալու ժամանակահատված էր նախատեսվում: Հիմա հանում են այդ ժամանակահատվածը, հանում են փամփուշտների քանակը:

Նրանք կարող են դեմագոգիկ ձեւով նշել, որ սա սահմանամերձ բնակավայրերի բնակիչները զինելու համար է, բայց դա կլինի դեմագոգիա: Այն, ինչ կատարվել է մինչեւ այսօր, ցույց է տալիս, որ իրենք թքած ունեն սահմանամերձ բնակիչների անվտանգության վրա: Քաղաքացիական զենքը, որի մեջ մտնում է նաեւ սպորտային զենքը, այդ թվում ակոսավոր, գազային ատրճանակ եւ այլն, դրանով սահմանամերձ հատվածում թշնամու հարձակումից չես պաշտպանվի: Սրա անվան տակ իրենց խաժամուժին զինելու եւ քաղաքացիական պատերազմի պատրաստվելու ակնհայտ նպատակ է հետապնդում»,-հայտարարեց նախկին փոխոստիկանապետը:

Նրա խոսքով, այս նույն համատեքստում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության ստորաբաժանումը, որ գտնվում էր ԱԱԾ-ում, վարչապետի թեթեւ ձեռքով հանվեց եւ բերվեց իր ենթակայության տակ. «Դա նշանակում է, որ ԱԱԾ-ում սահմանված ցենզերը, ստուգումները այլեւս նախատեսված չեն: Դրա միակ նպատակն էր այդ կառույցի մեջ լցնել հեղափոխության պահապաններին ու նմանատիպ թափթփուկներին: Այդ անձինք չունեն կորցնելու որեւէ բան:

Իմ մոտ այն համոզմունքն է, որ չունենալով որեւէ հենարան ժողովրդի մեջ, լցվում է ատելության բաժակը, իրենք պատրաստվում են քաղաքացիական պատերազմի»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր