Չեռնոգորիայի ԱԳՆ-ը ներողություն է խնդրել ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին սխալ գրառման համար
Չեռնոգորիայի ԱԳՆ-ը ներողություն է խնդրել ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցառումների վերաբերյալ հրապարակման մեջ տեղ գտած կոպիտ սխալի համար։
Չեռնոգորիայի իշխանությունները մի քանի անհաջող փորձերից հետո ապրիլի 8-ին հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, իսկ նախապես որոշել էին արտաքսել չորս ռուս դիվանագետի։
Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջորջե Ռադուլովիչը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել սահմանափակող միջոցառումների իրականացման համակարգող խորհրդի հետ։ Միջոցառման նպատակն էր առաջադրանքները հասցնել կոնկրետ գերատեսչություններին, որոնք պատասխանատու են դրանց կիրառման համար: Միաժամանակ, արտգործնախարարության ղեկավարն ինքը բացահայտ հակասության մեջ է վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչի հետ, կառավարությունը երկար ժամանակ աշխատում է տեխնիկական մանդատով, և սպասվում է նոր կաբինետի ընտրություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ-ը Չեռնոգորիայից բացատրություն էր պահանջել դիվանագիտական հարաբերությունների խզման մասին հայտարարության վերաբերյալ։