«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

19 ապր 2022 15:32

ԱՄՆ-ն մտադիր է սադրել Կիևի ռեժիմին պատերազմելու «մինչև վերջին ուկրաինացին

Վաշինգտոնն ու նրա վերահսկողության տակ գտնվող արևմտյան երկրներն ամեն ինչ անում են, որ ձգձգեն ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի ժամանակ:
«Արտասահմանյան զենքի մատակարարումների աճող ծավալները ցույց են տալիս, որ նրանք մտադիր են սադրել Կիևի ռեժիմին պատերազմելու «մինչև վերջին ուկրաինացին», - ասել է նախարարը:

Մինչդեռ նա ավելացրել է, որ ՌԴ Զինված ուժերը հետևողականորեն կատարում են ԼԺՀ-ու ԴԺՀ-ի ազատագրման ծրագիրը, զինծառայողները մարտական առաջադրանքներ կատարելիս արիություն ու հերոսություն են ցուցաբերում:
Ընդ որում, նրա գնահատմամբ, ռուսական զորքերի գործողությունները և կիրառվող սպառազինության որակը ևս մեկ անգամ ցույց են տալիս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սահմանված ՌԴ զինված ուժերի զարգացման գերակայությունների ճիշտ լինելը:
Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունը կշարունակի ավելացնել Հյուսիսային նավատորմի խմբավորումների մարտական հնարավորությունները:

«Այդ ծրագրերի իրագործումը թույլ կտա փուլ առ փուլ ավելացնել 14-րդ բանակային կորպուսի մարտական կազմը, գրեթե մեկուկես անգամ բարձրացնել առափնյա զորքերի մարտական ներուժը՝ ապահովելով երկրի հուսալի պաշտպանությունն ու ինքնիշխանությունը հյուսիսային սահմաններում», - ասել է Շոյգուն:

Նախարարը նաև հայտնել է, որ Հյուսիսային նավատորմում ստեղծվելու է ռադիոլոկացիոն ընդհանուր դաշտ, ավելացվելու են ՌԴ Արկտիկական գոտում օդային տարածքի վերահսկման զենիթահրթիռային համալիրների հնարավորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր