Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

19 ապր 2022 17:03

Արևմուտքը դավաճանեց Զելենսկուն, օգտագործեց սեփական նպատակների համար

Արևմուտքն օգտագործեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սեփական նպատակների համար՝ խրախուսելով Մինսկի բանակցային գործընթացի վերաբերյալ ցանկացած առաջարկ անտեսելու նրա ձգտումը։ India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծքի է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուս նախարարի խոսքով՝ եթե Զելենսկին համագործակցեր ու ձգտեր կատարել Մինսկի համաձայնագրերը, ապա «ճգնաժամը վաղուց լուծված կլիներ»:
«Արևմուտքը դավաճանեց Զելենսկուն։ Կարծում եմ՝ նրանք պարզապես օգտագործեցին նրան Ռուսաստանի դեմ։ Նրանք ամեն ինչ արել են, որ ամրապնդեն նրա՝ ցանկացած առաջարկ անտեսելու ցանկությունը», - ասել է Լավրովը։

Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ չի կարող լրջորեն մեկնաբանել Զելենսկու հայտարարությունները, քանի որ «նա մշտապես փոխում է իր տեսակետը տրամագծորեն հակառակ ուղղություններով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր