Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 ապր 2022 15:32

Մոսկվան չի վստահում Կիևի բանակցողներին.Խնդրեցին բանակցել, Ռուսաստանն էլ չմերժեց,հետո մե՛կ գալիս են, մե՛կ չեն գալիս

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունը Ուկրաինայի անունից բանակցող անձանց նկատմամբ։
«Այս դեպքում արդեն ոչ թե «վստահիր ու ստուգիր» տարբերակն է, այլ միայն «ստուգիր»-ը, քանի որ այդ մարդկանց հանդեպ վստահություն վաղուց չկա»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Մոսկվան սպասում էր, որ Կիևը բանակցությունների ընթացքում անհետևողական կլինի:
«Իրեն Ուկրաինայի նախագահ անվանող և համապատասխան լիազորություններով օժտված մարդու գրասենյակը խնդրեց բանակցել, Ռուսաստանն էլ չմերժեց այդ խնդրանքը։ Հետո, ինչպես միշտ, Կիևի վարչակազմը սկսեց ուղիղ և փոխաբերական իմաստով կրկեսը` մե՛կ գալիս են, մե՛կ չեն գալիս, մե՛կ մասնակցում են, մե՛կ չեն մասնակցում»,- ավելացրել է նա։


Զախարովան նշել է, որ վերջին տարիներին Կիևը միայն այս մոտեցումն է դրսևորել, և հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի ճակատագիրը` դրանք չեն կատարվել։
«Դասական սխեմա է, ինչը ցույց է տալիս, որ ռեժիմն ինքնուրույն չէ, նրանց կառավարում են։ Եվ երկրորդ՝ բանակցություններն օգտագործվում են որպես շեղող մանևր»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը չի պահպանում ՌԴ-ի հետ պայմանավորվածությունները, և հաճախ է փոխում դիրքորոշումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր