Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

21 ապր 2022 10:00

ԻՆչո՞ւ են Արցախի հայտնի դեմքերը` նախկին պաշտոնյաներ, գեներալներ, ընդհատակ անցել , անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի փրկության կարգախոսով նստացույց է անում Ազատության հրապարակում։ Թվում էր, թե արցախահայությունը եւ հատկապես արցախցի հանրահայտ դեմքերը՝ քաղաքական գործիչներից սկսած, վերջացրած մտավորականներով եւ գեներալիտետով, պետք է միանային Արցախի համար պայքարին, սակայն նրանք ընդհատակ են անցել։ Միայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է, որ մի քանի օր է՝ Ազատության հրապարակում է` Վանեցյանի կողքին, նախօրեին էլ իրազեկման երթի առաջին շարքերում էր։


Ինչո՞ւ Արցախի քաղաքական էլիտան այս օրերին Ազատության հրապարակում չէ կամ գոնե աջակցող հայտարարություններ, հարցազրույցներ չի տալիս․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԱՀ պատգամավոր Վահրամ Բալայանին։ «Այսինքն՝ Արցախից պետք է հավաքվեն գան Ազատության հրապարա՞կ»,- հարցին հարցով է պատասխանել պատգամավորը: Գոնե աջակցության մասին հայտարարեն, ուղերձներ հղեն։


«Այդ ուղերձները հղվել են ամենաբարձր մակարդակով, ԱԺ մակարդակում եւ այլն։ Իսկ Արցախում ժողովուրդը կանգնած է իր հողի վրա եւ փորձում է դժվարությունները հաղթահարել, պահել իր հողը, բնականաբար՝ կանգնած է իր շահերը պաշտպանող ուժերի կողքին։ Ինչ է՝ ամեն օր պիտի հայտարարությո՞ւն տարածենք, մենք այդ ուժերի հետ մշտապես հանդիպումներ ենք ունենում, այդ գործիչներն էլ գիտեն, որ մենք իրենց կողքին ենք»,- ասել է Բալայանը՝ երեւանաբնակ արցախցիներին կոչ անելով մասնակցել հանուն Արցախի իրականացվող ակցիաներին։


Ի դեպ, այս օրերին Արցախի հայտնի դեմքերը` նախկին պաշտոնյաներ, գեներալներ, ընդհատակ են անցել եւ անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր