Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

21 ապր 2022 15:14

Ադրբեջանում աճյունների ազգային պատկանելությունը որոշվում է «աչքաչափով».նպատակը հակահայկական քարոզչությունն ու հայատյացությունն է

Ադրբեջանում աճյունների ազգային պատկանելությունը որոշվում է «աչքաչափով»։

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական ​​հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ փորձելով «ապացուցել» Արցախի՝ վերջերս օկուպացված հայկական Փառուխ գյուղի մոտ իբր հայտնաբերված աճյունների ազգային պատկանելությունը։

Ըստ այդ հաղորդագրության՝ « մնացորդների զննությունն ապացուցում է, որ նրանք ադրբեջանցիներ են»։

«Մասնագետների կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ Ֆառուխի բարձունքում հայտնաբերված տապանաքարերը եւ մնացորդները պատկանում են եվրոպեոիդ ռասայի կովկասյան ենթատեսակին։ Ըստ մարդաբանական հատկանիշների՝ դրանք պատկանում են ադրբեջանցի թյուրքերին»,-պնդում է հանձնաժողովը։

Ստորեւ բերված «հիմնավորումներն» ու «ապացույցները» ողորմելի ու ծիծաղելի են։ Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ խոսքը վաղ միջնադարում տարածաշրջանում բնակեցված հայերի աճյունների մասին է։ Որպես «ապացույց»  ադրբեջանական հանձնաժողովը բերում է այն փաստը, որ, իբր, դագաղներ չեն եղել վաղ միջնադարում։

Հանձնաժողովը ընդունելի է համարում դիակների՝ «աչքաչափով» նույնականացումը։ Եթե ​​նույնիսկ ենթադրենք, որ մարդիկ իրականում սպանվել են, որտե՞ղ են ազգության ապացույցները: Մնացորդները որպես ադրբեջանցիների դիակներ ներկայացնելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ դիակների «հայտնաբերման» միակ նպատակը հակահայկական քարոզչությունն ու հայատյացությունն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր