Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

22 ապր 2022 14:14

Կարճ՝ ընդդիմության ու ընդդիմադիր տարբեր խմբերի սխալների մասին. որ չդառնան լրիվ անկառավարելի...

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ՝ մի քանի տողով, ընդդիմության ու ընդդիմադիր տարբեր խմբերի սխալների մասին։
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, գուցե սխալվում եմ։

1. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԽՆԴԻՐ ոչ միայն տարբեր խմբերի միջև, այլև խմբերի ներսում։ Օրինակ՝ նույն խնդրանքը կարող եմ տարբեր մարդկանցից ստանալ, որոնք իրարից խաբար չեն։ Օրինակ՝ մի մարդու հետ մի բան պայմանավորվում ես, հետո երկրորդ մարդն ասում է՝ չէ, դա չի լինելու, հետո պարզվում է՝ իրարից տեղյակ չէին։

2. Հասկանում եմ՝ ապակենտրոնացված գործողություններ, բայց կարո՞ղ ա մի հատ սպիտակ գրատախտակ բերվի Օպերայի հրապարակ, կողքը մի հոգի ֆլոմով նստի, որ մոդեռացիա անի, ու մարդիկ գրեն, թե այդ օրը որ ժամին, որտեղ, ինչ են անելու։ Չեմ ասում «գաղտնի ակցիաները» լուսաբանել, բայց գոնե կարելի է, չէ՞, գրել. այսինչ տեղից երթ ենք անում այնինչ ժամին։

3. Շատ քիչ աշխատանք ընդդիմադիր շրջանակներից դուրս եղած մարդկանց հետ։ Էդ անտեր մոբիլիզացիան, ախր, միայն կոչերով չի լինում։ Ընդդիմադիր նեղ կուտոկներից դուրս գտնվող մարդիկ սկի տեղյակ էլ չեն, որ Ազատության հրապարակում ինչ-որ բան է կատարվում։

4. Ակնհայտորեն անբնական տպավորություն թողնող փորձեր թխելու ինչ-որ ստանդարտ քարոզչական հնարքներ, օրինակ՝ 2018-ի Նիկոլի զինանոցից։ Անբնականությունը, կարծում եմ, գալիս է ասելիքը հստակ ձևակերպել չկարողանալուց։

Թվարկածս խնդիրներ են, որոնք լուծելի են կարճ ժամանակում, բայց դրանցով զբաղվել է պետք, որ չդառնան լրիվ անկառավարելի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր