Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 ապր 2022 15:33

ՄԱԿ-ում հայտարարել են, որ տվյալներ չունեն այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստանը կատարել է ցեղասպանություն

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ժամանակ կատարվել են ցեղասպանության ակտեր: Ապրիլի 22-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:


«Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն Է կատարվել»,- նշել Է նա:


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում:


Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել Է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք Է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն Է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում:


ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել Է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաեւ անթույլատրելի եւ աններելի Է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր