Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

22 ապր 2022 15:49

Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի

Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։


Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Արցախը հանձնում են։


«Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44–օրյա պատերազմից հետո տասնյակ–միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։ Մենք, հակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք  իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է  արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ բացառում է, որ ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման։
ՌԴ նախագահի հետ  բանակցությունների արդյունքը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայինմ անդատի կարեւորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական  հետեւանքներով:
«Եթե արձանագրենք, որ Մոսկվայի այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի, ֆրանսիացի համանախագահները, պա կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:




Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ հարցի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել: Բայց այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելում են տարածաշրջան ու քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձառությունը՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս», - ասաց նա:


Փաշինյանի խոսքով՝ ԼՂ անվտանգության ապահովման առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան ու անարգել գործունեությունը. «Այս առումով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների ներդրումը անուրանալի է, մյուս կողմից, մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն»:


Նա ասաց, թե ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից ու հույս ունեն, որ ԼՂ-ում խաղաղապահները կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը:


Նա տեղեկացրեց, որ ԼՂ խնդրին առնչվող իր մոսկովյան բանակցություններ բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին. «Այս գործելակերպը նորություն չէ, այդպես վարվել եմ միշտ բոլոր բանակցություններից հետո: Արցախի նախագահն էլ այդ արդյունքները ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր