Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»          Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ․«Հրապարակ»       Իշխանական կուլիսներում վստահ են` Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու. «Ժողովուրդ»    

23 ապր 2022 11:29

Հերթական վանդալիզմը Երևանում, կոտրել են Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը, թողել են նաև գրառում

Ապրիլի 23-ին հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում՝ Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ անհայտ անձինք կոտրել են արձանի ոտքերը, վնասել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Ներկայում ուսումնասիրվում են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող տեսախցիկները։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր