Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»          Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը», ինչո՞ւ է Փաշինյանն ազատել իր նվիրյալ զինվորին. «Հրապարակ»       Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»    

23 ապր 2022 16:59

Միևնույն է, Ադրբեջանն իր գործն անում է՝ օկուպացված Վարանդայում պատրաստվում է «խելացի գյուղ» կառուցել

Հայկական Վարանդայում, որը 2020թ․-ից օկուպացված է Ադրբեջանի կողմից, նախատեսվում է, այսպես կոչված, խելացի գյուղ կառուցել։
Այդ մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտարարել է Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված տարածքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։


Նա նշել է, որ օկուպացված Վարանդայում կառուցվելիք գյուղը կունենա շուրջ 1500 տուն։ Ծրագրի իրականացման համար տենդեր կհայտարարվի։


 Հիշեցնենք, որ սույն թվականին փետրվարի 18-ին Արցախի Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որով արգելվում է, մասնավորապես, օկուպանտ Ադրբեջանի ցանկացած գործունեություն այդ տարածքներում՝ շինարարություն, ներդրում և այլն, որը հակասում է Արցախի օրենսդրությանը։ Հետևաբար, Ադրբեջանի օկուպացրած տարածքներում իրականացված ցանկացած գործունեություն համարվում է ապօրինի։
armday.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր