Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

25 ապր 2022 11:17

Կարո՞ղ է «ցեխ եք դրել» Թուրքիայի դրոշ կարելու, ո՞նց եք ամեն տարի վառում, դե գնացեք Թուրքիայում վառեք

Հայերի անվտանգային համակարգի համար Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տվել և ոչ էլ կտա, դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Այս մասին «1in.am»-ի եթերում ասաց «Անտարես մեդիա-հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Անվտանգային լուրջ համակարգ ստեղծելու համար պետք է «յոլա» գնալ հարևանների հետ, պետք է թշնամիներ չծնել։ Մենք մեզ նորմալ ենք պահել, մեզ ասել ենք աչքիդ վերևը ունք կա՞, ուրիշի ազատոթյունը տրորելու հաշվին քո ազատությունը առաջ տանելու նման է սա»,- ասաց Մարտիրոսյանը։
Խոսելով ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ  Թուրքիայի դրոշը վառելուն, Արմեն Մարտիրոսյանը ասաց․


«Այդ որտեղի՞ց եք Թուրքիայի դրոշ առնում, կարո՞ղ է կարում եք, կարո՞ղ է «ցեխ եք դրել» Թուրքիայի դրոշ կարելու, այդ ո՞նց եք ամեն տարի վառում։ Լավ, ջանդամին վառեք, դե գնացեք Թուրքիայում վառեք։ Ի՞նչ եք ուզում անեք, դրոշ վառեք, իսկ իրենք հարձակվեն մեր վրա՞, դուք էլ  ծլկեք այն երկները, որի քաղաքացինե՞րն եք, ում հաշվին եք անում, ում երեխայի հաշվին եք վառում։ Հարևանի երեխայի հաշվին միշտ հեշտ է հայենասիրություն խաղալը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր