Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

25 ապր 2022 12:28

Զոհված զինծառայողի հայրը հացադուլ է հայտարարել.Գնում եմ ծայրահեղ քայլի՝եթե Փաշինյանը չձերբակալվի՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, ես ինձ կհրկիզեմ Հանրապետության հրապարակում

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել մինչև մայիսի 8–ը:


Նա նշեց, որ երկրի ղեկավարը հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, այս նույն պայմանները կլիներ, բայց առանց զոհերի:  Բայց թույլ տվեց, որ պատերազմւ շարունակվի:


«Ես չեմ կարող նայել ինչպես է հայաստանը կործանվում, ես գնում եմ ծայրահեղ քայլի՝ մինչև մայիսի 8-ը հայտարարում եմ հացադուլ, մայիսի 8-ին ես կգնամ ավելի ծայրահեղ քայլի, ես դրան պատրաստ եմ: Ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության դատախազությանը , Ազգային անվտանգության ծառայությանը, որ ձերբակալեն դավաճանին, ձերբակալեն Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին, որովհետև այս կերպ էլ հնարավոր չի ապրել: Չեմ կարող պատկերացնել, թե ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից: Եթե նա չձերբակալվի՝ մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, ես ինձ կհրկիզեմ Հանրապետության հրապարակում: Ես դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին, եթե թանկ է ձեզ համար այս պահի կոչումը դուք նույնպես կմիջամտեք»,-նշեց նա:


Միսակ Ավետիսյանի խոսքով՝ ինքն ի զորո չէ տեսնել, թե ինչպես է կարծանվում հայրենիքը և նախընտրում է՝ չլինել ու չտեսնել դա:


«Ես խոստանում եմ՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալումից հետո մինչև վերջին արյունս պատրաստ եմ Մատաղիսը հետ բերել, իմ տղայի արյունն է այնտեղ թափված»,-նշեց զոհված զինծառայողի հայրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր