Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

25 ապր 2022 13:34

Տեսանյութ.Տավուշում ավելի ծանր է լինելու, քան Սյունիքում է, եթե այստեղ սահմանային տեղաշարժեր լինեն. թույլտվություն ենք ստնալու թուրքերի՞ց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  մի խումբ իջևանցիների հետ երթով Իջեւանից շարժվել են դեպի Երևան։


Գեղամ Նազարյանը ներկայացրեց, թե իօնչու են հենց այստեղից սկսում երթը. «Սա այն կետն է, որը Երևանը  կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։ Քիչ այն կողմ այն թումբը, որ երեւում է, այդ թումբը իր բավակն մեծ հարակից տարածքով այսօրվա վարչախմբի ղեկավարը երազում է հանձնել, նվիրել Ադրբեջանին: Չգիտես ինչու, իր մոտ այդպիսի սեւեռուն միտք է առաջացել: Այդ տարածքը հանձնելուց հետո, անկլավի երազանքը եթե կատարվի, իսկ ես վստահեցնում եմ, որ դա չի կատարվելու, մենք կտրվելու ենք, լավագույն դեպքում թույլտվություն ենք ստանալու դեպի Ադրբեջան ու Շամշադին, Նոյեմբերյան ու Վրաստան գնալ բացառապես ադրբեջանցի զինվորի բարի կամքի դեպքում: Մենք դրա համար մեր երթը սկսում ենք այստեղից, որ հանրության ուշդրությունը եւս մեկ անգամ բեւեռենք, թե ինչու ենք երթը դեպի Երեւան սկսում այստեղից»,-ասաց նա:


Գեղամ Նազարյանը ընդգծեց, որ եթե թույլ տան ՆիկոլՓաշինյանը ղեկավարի Հայաստանը, ապա Հայաստանորպես այդպիսին չի լինելու. «Անունը լինելու է, բայց իրականում չի լինելու: Տեսեք, Սյունիքում ինչ խայտառակ վիճակ է, բայց ավելի ծանր է լինելու այստեղ, եթե սահմանային տեղաշարժեր լինեն: Դրա համար մենք եւս մեկ անգամ շեշտում ենք, որ բլոր խնդիրները լուծելու բանալին այս վարչախմբի հեռացումն է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր