Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

25 ապր 2022 13:50

Ինքներդ ձեզ նայեք հայելու մեջ.Ժամանակակից բարբարոսներ, սպանեցիք միլիոնավոր մարդկանց, սանձազերծեցին համաշխարհային պատերազմներ. Էրդողանի խորհրդականը՝ Բայդենի հայտարարության վերաբերյալ

Էրդողանի մամուլի քարտուղար և արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

«Ժամանակակից բարբարոսներ, որոնք սպանեցին միլիոնավոր մարդկանց, սանձազերծեցին համաշխարհային պատերազմներ, պատրաստեցին զանգվածային ոչնչացման զենքեր, ատոմային ռումբեր նետեցին, ստրուկների առևտուր էին անում և մարդկանց ցուցադրում կենդանաբանական այգիներում:

Մեր պատմության մեջ չկան ցեղասպանություն, էթնիկ զտումներ, Հոլոքոստ:

Ձեզ հայելու մեջ նայեք»,- ասել է Քալընը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր