Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ, գնացեք և իշխանափոխություն արեք, եթե կարող եք          Եվրոպայի գազային երազանքները կարող են փլուզվել Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի հակամարտությամբ. Foreign Policy       Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանը, մեծ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի համար. թուրք պաշտոնյա    

25 ապր 2022 14:51

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում «ճիշտ տեխնիկայով և ճիշտ աջակցությամբ

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում «ճիշտ տեխնիկայով և ճիշտ աջակցությամբ», երկուշաբթի լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, գրում է CNN-ը:


«Իրենց հաղթելու ունակության առումով՝ հաղթելու առաջին քայլը հավատալն է, որ դու կարող ես հաղթել: Եվ այսպես, նրանք հավատում են, որ մենք կարող ենք հաղթել։ Մենք հավատում ենք, որ մենք՝ նրանք, կարող ենք հաղթել, եթե նրանք ունենան համապատասխան սարքավորումներ, ճիշտ աջակցություն: Եվ մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք և կշարունակենք անել այն ամենը, ինչ կարող ենք», - ասել է Օսթինը լրագրողներին:


Օսթինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի նախապես չհայտարարված ուղևորություն են կատարել Կիև, որտեղ հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ:


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հայտարարել է, որ բարձր է գնահատում «ԱՄՆ-ի աննախադեպ օգնությունն Ուկրաինային»։ Զելենսկու գրասենյակը հայտարարությունը տարածել է Կիևում Բլինկենի և Օսթինի հետ հանդիպումից հետո։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր