Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

25 ապր 2022 16:37

Արևմուտքին չի հաջողվում քանդել երկիրը ներսից. Պուտինը խոսել է Սոլովյովի դեմ նախապատրաստված սպանության մասին

Արևմտյան երկրներին չի հաջողվում պառակտել ռուսական հասարակությունը և քանդել երկիրը ներսից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ռուսական հասարակությունը համերաշխություն է ցուցաբերում, ինչպես երբեք։

Նա նշել է, որ Արևմուտքը ներկայում գիտակցում է, որ անհնար է պառակտել ռուսական հասարակությունը, ինչպես նաև ներսից քանդել երկիրը։
***
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը նախապատրաստում էր հայտնի հեռուստալրագրողի սպանությունը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, ՌԴ նախագահը լրագրողի անունը չի նշել։ ԱԴԾ-ի տվյալներով՝ ծրագրված է եղել հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

«Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայությունը դադարեցրել է ահաբեկչական խմբավորման գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի լրագրողներից մեկի վրա հարձակումն ու սպանությունը», - ասել է նախագահը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվել են «Նացիոնալ-սոցիալիզմ/սպիտակ ուժ» կազմակերպության անդամներ, որոնք Կիևի հանձնարարությամբ ծրագրում էին լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր