Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

26 ապր 2022 15:09

«Մեկին հարվածել են, խեղդող հնարք են կիրառել.»Մոտոցիկլետներով ակցիա իրականացնողներից մի քանիսի բերման են ենթարկել

«Հայրենիք» կուսակցակության երիտասարդները Աբովյան փողոցում մոտոցիկլետներով իրազեկման ակցիա իրականացնելիս ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին։ Նրանցից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին՝ իջեցնելով իր վարած մեքենայից։


«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնեց, որ իրենք հանգիստ ակցիա են իրականացրել, ոչմ ի խախտում թույլ չեն տվել, միացված է եղել «Զարթիր լաո» երգը. «Կորյուն-Աբովյան խաչմերուկին կարմիրբերետավորները լկտիաբար, ուղղակի խուլիգանական ոճով հարձակվեցին տղաների վրա: Նրանցից մի քանիսին հաջողվեց բերման ենթարկել: Հիմա ճշտում ենքէ ոստիկանության որ բաժիններում են նրանք: Տղաները որեւէ ապօրինի գործողություն չէին անում, սադրանքին մոտիկ որեւէ գործողություն չի արվել, քանի որ որոշվել էր, որ ընդամենը իրազեկման ակցիա են իրականացնում:




Տղաները շրջում էին մոտոցիկլետներով, առջեւից գնում էր մեքենա: Այդ մեքենայի միջից բռնի կերպով, ուժ կիրառելով դուրս բերեցին վարորդին, մեքենայում գտնվող անձանց: Չհասնելով մոտոցիկլիստներին, իրենց խուլիգանական վարքագիծը բավարարելու  նպատակով բերման ենթարկեցին տղաներին, ինչպես նաեւ մոտոցիկլավարներից 1-2-ին»,-ասաց նա:


Ավելի ուշ Սոս Հակոբյանը գրառում է արել՝ նշելով. «Տղաներից առնվազն մեկին հարվածներ է հասցվել բերման ենթարկելիս, այնուհետև կիրառվել է խեղդող հնարք:


Հանցագործության ապացույցները կներկայացնենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր