Ու՞մ է նկատի ունեցել Դավիթ Բաբայանը, երբ ասում էր՝ որոշ ուժեր փորձում են Արցախը խաղի մեջ մտցնել․ «Հրապարակ»

Այս հայտարարությունը հարուցել է ոչ միայն հայաստանյան ընդդիմության, այլեւ Արցախի պատգամավորների զայրույթը։ Երեկ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները Բաբայանին հրավիրել են ԱԺ՝ պարզաբանում պահանջելու։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրությամբ հայտնեցին, թե, ըստ Բաբայանի, ռադիոկայանը լրիվ չի ներկայացրել իր խոսքը, ապա իր պահանջով վերացվել է «վրիպումը»:
Մենք Բաբայանին հարցրինք՝ ի՞նչ վրիպում է եղել, եւ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր՝ որոշ ուժեր փորձում են Արցախը խաղի մեջ մտցնել։ Բաբայանն ասաց՝ հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել, այլ ոչ թե կարդալ ծաղկաքաղը․ «Այդ տեքստում ներկայացված էր իմ ներկայացրած գաղափարների մի մասը, դրա համար էլ նման ռեզոնանս է ստացվել։ Իսկ որոշ ուժերի մասով․․․ Խոսքը չի վերաբերում նորմալ ուժերին, ես, օրինակ, անընդունելի եմ համարում, երբ պղծում են Արցախի դրոշը՝ ով ուզում է լինի, անընդունելի եմ համարում, որ որոշ մարդիկ ասում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, կամ որ մեկը մատ է թափ տալիս Արցախի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։