Պետք է զգույշ լինել Լավրովի հայտարարությունից միջուկային պատերազմի մասին , «վտանգավոր հռետորաբանություն» կա
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը չի հավատում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է միջուկային հակամարտություն սկսվել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ հավատում դրան», - ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ինքը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել միջուկայինի:
«Միջազգային հանրության բոլոր անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, և մենք կշարունակենք աջակցել նրան»,- ընդգծել է նա:
Օսթինը նաև վտանգավոր է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ։
«Ցանկացած նման հռետորաբանություն չի օգնում, ոչ ոք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
«Դժվար է ասել, թե ինչ է եղել Լավրովի խոսքերի հետևում, սակայն նման հռետորաբանությունից պետք է խուսափել»,- ասել է Օսթինը։