Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 ապր 2022 15:37

Այլևս անհնար է լսել, թե ինչպես է միասեռական Գալկինը «կեղտ թափում ՌԴ-ի և ռուսական բանակի վրա». Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաշոուի եթերում ասել է, որ հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինին, որը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երկու երեխաների հետ այս տարվա փետրվարին լքել է ՌԴ-ն, համարում է միասեռական։ Նրա կարծիքով՝ նա հայտնի երգչուհու հետ ամուսնության հետևում է թաքնվում «հանուն հարստացման»։

Լրագրողն այս կարծիքն է հայտնել՝ ի պատասխան Գալկինի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունների։ Օրերս Գալկինը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վայրագություններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։

«Բոլորը գիտեն, որ նա միասեռական է, որն իր անձնականից օտարների աչքերը շեղելու, անձնական հարստացման, կարիերայում ուղի հարթելու համար ամուսնացել է տարեց կնոջ հետ և համոզել իր հանդիսատեսին, որ նրանց միջև իսկական սեր է։ Դե, դուք հասկանում եք ներքին կեղծավորության ու ստի մակարդակը և ընդհանրապես այս մարդու որակները»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։

Նա հայտարարել է, որ այլևս չի կարող լսել, թե ինչպես է Գալկինը «կեղտ թափում Ռուսաստանի և ռուսական բանակի վրա»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր