Տիգրան Քեոսայանին կարող են արգելել մուտք գործել Ղազախստան՝վիրավորական և կանխակալ ելույթի համար

«Ուշադրություն է գրավում ռուսաստանցի լրագրող Տիգրան Քեոսայանի վիրավորական և ըստ էության կանխակալ ելույթը։ Միգուցե նրա հայտարարությունը արտացոլում է ռուսական հասարակության և քաղաքական իսթեբլիշմենթի որոշակի հատվածի տեսակետները, բայց ոչ մի կերպ չի համապատասխանում մեր երկրների միջև համագործակցության ոգուն և բովանդակությանը և պետությունների ղեկավարների մակարդակով գոյություն ունեցող համաձայնագրերին»,- ասել է Սմադիարովը։
Նրա խոսքով, նման ելույթները թունավորում են բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտը և բխում են ռազմավարական գործընկերության հակառակորդների շահերից։
«Կարծում եմ՝ նա կընդգրկվի Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ապրիլի 24-ին Քեոսայանի յութուբյան ալիքում հայտնվել է տեսանյութ, որում նա ղազախստանցիներին առաջարկում է «ուշադիր նայել Ուկրաինային», իսկ ռուսական իշխանություններին՝ «վերանայել հարաբերությունների մակարդակը Ղազախստանի հետ»։