Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 ապր 2022 12:42

Ընդդիմության մտադրությունները բավականին լուրջ են,գլխավոր մեղավորները ՀՀ իշխանություններն են, որոնք չեն բավարարում ոչ ոքի

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ուժեղ լարվածությունն են առաջացրել երկրում։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է Kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:


«Երևանում բավականին լուրջ հանրահավաքային ակտիվություն է, և տարբեր խմբեր, այդ թվում ուկրաինամետ, բարձրաձայնում են իրենց մասին։ Չնայած բացարձակ սակավությանը ուկրաինամետ խմբավորումները փորձում են իրենց լայնորեն ճանաչելի դարձնել, այդ թվում տարբեր սադրիչ գործողությունների միջոցով, ինչը կպահանջի որոշակի արձագանք Հայաստանի արտգործնախարարության և, հնարավոր է, քաղաքական ղեկավարության կողմից, հատկապես այն դիրքորոշման համատեքստում, որն ավանդաբար որդեգրում է Կիևը հայ-ադրբեջանական հակամարտությունում։


Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա նրանց մտադրությունները բավականին լուրջ են։ Այդ մտադրությունները պայմանավորված են սահմանային անվտանգությանը սպառնացող մշտական ​​սպառնալիքով և հայ հասարակության զգալի մասի անհանգստությամբ` կապված հենց Հայաստանի Հանրապետության ճակատագրի հետ, քանի որ Երևանը գնում է հետագա զիջումների Ղարաբաղի հարցում։ Հայ հասարակության այս հատվածը վստահ է, որ առանց Ղարաբաղի չի լինի Սյունիքը, իսկ առանց Սյունիքի չի լինի հենց Հայաստանը։ Այդ ամենը լուրջ սրացում է հաղորդում ներքաղաքական դիմակայությանը Երևանում։ Իշխանությունները կարող են ուժ կիրառել, ինչը անշուշտ էլ ավելի կսրի լարվածությունը։ Սա, իհարկե, Հայաստանի համար անցանկալի սցենար է, բայց այս իրավիճակի գլխավոր մեղավորը իշխանություններն են իրենց ոչ պրոֆեսիոնալ, քաոսային գործողություններով, որոնք փորձում են բոլորին գոհացնել, բայց, ի վերջո, ոչ մեկին չեն բավարարել՝ ո'չ արևելքին, ո'չ հյուսիսին, և ո'չ էլ հարավին»,- ասել է Անդրեյ Արեշևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր