Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

28 ապր 2022 15:59

Եթե ​​տնտեսական տեսակետից հնարավոր լինի Հայաստանին ինտեգրել Ադրբեջանին ու Թուրքիային, Ադրբեջանը լրացուցիչ մեծ հնարավորություններ կունենա.Ռումինիայի վարչապետի խորհրդական

Եթե ​​տնտեսական տեսակետից հնարավոր լինի Հայաստանին ինտեգրել Ադրբեջանին ու Թուրքիային, Ադրբեջանը լրացուցիչ մեծ հնարավորություններ կունենա։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել է Ռումինիայի վարչապետի խորհրդական Յուլիան Չիֆուն «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային ֆորումին, որը կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում:


Նա ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը. «Հուսով եմ, որ այդ ուղղությամբ քայլեր կարող են ձեռնարկվել նախագահ Իլհամ Ալիեւի ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա։ Երկրորդ կետը սահմանների սահմանազատումն է, դա տեխնիկական մասն է։ Դա շատ կարեւոր է: Իրականում դուք կարող եք անել եւ մեկը, եւ մյուսը: Բայց առաջին հերթին պետք է համաձայնություն ձեռք բերել։ Եթե ​​դուք կարողանաք իրականացնել համաձայնագիրը, որը պաշտպանում է ազգային անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ հարգանքի սկզբունքները, կարծում եմ, սահմանազատում, որը տեխնիկական մաս է, կարող է տեղի ունենալ: Դրանք շատ կարեւոր քայլեր են ապագայի համար։ Բայց ես խորհուրդ կտայի նախ կենտրոնանալ հարցի տնտեսական կողմի վրա։ Որովհետեւ, եթե դուք կարողանաք տնտեսական տեսանկյունից Հայաստանին ինտեգրել Ադրբեջանին եւ Թուրքիային, Ադրբեջանը լրացուցիչ մեծ հնարավորություններ կունենա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր