Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

29 ապր 2022 10:51

Ադրբեջանը ռազմական ճանապարհո՞վ է գրավելու ՀՀ-ի տարածքի մի մասը.Բաքվի տարածքային հավակնությունները մեծապես կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում

Regnum.ru-ն գրում է, որ այն հայկական տարածքները, որոնք Իլհամ Ալիևն անվանում է ադրբեջանական, միջազգային հանրության կողմից ճանաչված են որպես Հայաստան։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։

«Դե, Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կարծում է, որ հայկական տարածքի մի մասը պետք է պատկանի իրեն։ Եվ ի՞նչ է բխում դրանից, Ադրբեջանը ռազմական ճանապարհով գրավելու է Հայաստանի տարածքի մի մասը: Բայց դա արդեն Ղարաբաղը չէ, դա արդեն տարածք է, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Հայաստանի մաս, և դա ամենևին էլ նույնը չէ, ինչ Ղարաբաղում պատերազմ վարելը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ դրանով իսկ կա նաև Հայաստանի տարածքային պահանջներ Ադրբեջանի տարածքի մի մասի նկատմամբ ի դեմս Լեռնային Ղարաբաղի։ Սրանք այն հետևանքներն են, որոնք կարող են բխել Բաքվի նման դիրքորոշումից։ Եվ հետո, եթե Ադրբեջանը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը կամ սահմանների մասին համաձայնագիրը ներառի կետ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին, ապա դա նշանակում է, որ այս պահին կողմերը չեն ճանաչում միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​դա այդպես է, ապա տարածքային ամբողջականության փոխադարձ չճանաչումը դառնում է ակնհայտ փաստ»,- ասել է Նիկոլայ Սիլաևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր