«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

30 ապր 2022 10:16

Բիրտ ուժ կիրառելու համար, իրավապահները, բնականաբար ոչ «հենց այնպես», որոշներին առաջարկում են «համագործակցել» իրենց հետ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ և նախորդ օրը տարբեր վայրերից տեղեկություններ էինք ստանում, որ իրավապահ մարմիններն իրենց ուշադրության կենտրոնում գտնվող կամ «մանր» գործերով անցնող որոշ անձանց առաջարկում են «համագործակցել» իրենց հետ՝ բնականաբար ոչ «հենց այնպես»:


Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը վերաբերում է նրան, որ այդ մարդիկ ներգրավվեն ընդդիմության հանրահավաքներում, իրավապահներին տեղեկություններ տրամադրեն, իսկ հարկ եղած դեպքում հավաքների ու երթերի ժամանակ սադրանքներ կազմակերպեն:


Ի դեպ, կան տեղեկություններ, որ դրանց մեջ կան նաև կանայք: Նպատակը, թերևս, նաև բիրտ ուժ կիրառելու լեգիտիմ առիթ ստեղծելն է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր