Իմ խորհուրդը ձեզ` ձեր հողերից ոչ մի թիզ չզիջել Ռուսաստանին, կառուցեցինք հզոր բանակ ՝ ՀՀ-ից հետ գրավելով հողերի մի մասը

Ալիևը դատապարտել է Ռուսաստանի ոտնձգությունները ուկրաինական տարածքների նկատմամբ: «Տարածքային ամբողջականության սկզբունքները չպետք է խախտվեն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս հորդորել են իրեն` համակերպվել Ղարաբաղի «օկուպացիայի» հետ։ Այնուամենայնիվ, նա իբր «անդրդվելի է մնացել այս հիմնարար հարցում»։ Նա «կառուցել է հզոր բանակ և տնտեսություն, որն օգնել է նրան հաղթել Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմում՝ հետ գրավելով հողերի մի մասը»։
«Իմ խորհուրդը ձեզ` երբեք չհամաձայնեք տարածքային ամբողջականության խախտմանը։ Եվ երկրորդ խորհուրդը՝ միշտ ապավինեք ձեր ռեսուրսներին և ուշադրություն մի դարձրեք միջազգային կառույցների բանաձևերին, դրանք ուժ չունեն», - ասել է Ալիևը՝ մանրամասնելով, որ Հայաստանը «30 տարի անպատժելիորեն անտեսել է ՄԱԿ-ի բանաձևը»։
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, որոնց տարածքները ոտնձգությունների են ենթարկվում Մոսկվայի կողմից։